211652_close_icon
views-count67395 դիտում article-date 18:34 13-02-2018

Դատարան է տեղափոխվել մահվան ելքով վրաերթի հեղինակը, ով եղբոր KIA-ով վրաերթի էր ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորք վարչական շրջանի նստավայրի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Հովհաննիսյանը դատարանից տեղափոխվելու է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իր եղբորը պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/11/1088899/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։ Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրից մի քանի խաչմերուկ այն կողմ ճանապարհային ոստիկանները Ա. Հակոբյանի գլխավորությամբ հայտնաբերել էին «90 TԼ 001» համարանիշ և կային կասկածներ, նշված համարանիշի ավտոմեքենայով է վրաերթը տեղի ունեցել։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապեսկարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ գտնված համարանիշները KIA մակնիշի է և այն հաշվառված է Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանի անվամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին էր ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անվամբ հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։ [b]Մահվան ելքով վրաերթի կասկածյալ 33–ամյա Սևակ Հովհաննիսյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0253787001518532633465005.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր