211652_close_icon
views-count5412 դիտում article-date 18:46 13-02-2018

Շուկան ազատականացվել է. սպառողը էլեկտրաէներգիա կգնի ՀԷՑ-ից կամ այլ մատակարարներից

«2017 թվականին մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը: Սկզբում ՀՀ կառավարության կողմից ընդունվեց այս ամբողջ գործընթացի ծրագիր ժամանակացույցը, որտեղ նախանշված էր մինչև 2021 թվականը իրականացվելիք քայլերը: Այնուհետև շուկայի ազատականացման համար հիմքեր ստեղծող օրենքների փաթեթը ներկայացվեց Ազգային ժողով, որը երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն: Սրանով սկսեցինք վերջին 15 տարվա էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր բարեփոխումներից մեկը»,- այսօր ասուլիոսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/922510/hayastani-elektraenergetikakan-olortum-irakanacvum.html]«Արմենպրեսը»[/url]: Խոսելով սպասվող նորամուծություններից` փոխնախարարը նշեց, որ լինելու են այլընտրանքային մատակարարներ, երբ սպառողը հնարավորություն է ունենալու բացի «Հայկական էլեկտրական ցանցեր»-ից էլեկտրաէներգիա գնել այլ մատակարարներից: Դրան զուգահեռ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը շարունակելու է մնալ որպես երաշխավորված մատակարար: Այն սպառողը, ով չի ուզում այլընտրանքային մատակարարից օգտվել, ինքը միշտ ունի իր կողքին «Հայկական էլեկտրական ցանցեր», որը կարգավորվող գներով իրեն կմատակարարի էլեկտրաէներգիա: «Հաջորդը` խոշոր սպառողների մուտքն է մեծածախ շուկա, օրենքում դրանք անվանվում են որակավորված սպառողներ, որոնք իրավունք են ունենալու ուղիղ պայմանագրերով էլեկտրաէներգիա գնել արտադրողից և սպառել իրենց կարիքների համար»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր