211652_close_icon
views-count2166 դիտում article-date 18:22 13-02-2018

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ

Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կուսակցության անդամները նախագահի թեկնածուին ներկայացրել են երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները: «Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը։ Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում», - ասված է «Ժառանգության» գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, Արցախի, Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Նախագահի ընտրություններն անցկացվելու են մարտի 2-ին:

Նմանատիպ նյութեր