211652_close_icon
views-count9153 դիտում article-date 17:46 13-02-2018

Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնախմբությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվել է Տեառնընդառաջի տոնախմբությունը: Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից բակում, օրվա խորհրդով, կատարվել է նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Նորապսակ զույգերին եւ 40-օրյա մանուկին շնորհավորել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` զույգերին կոչ անելով ամուր տանիք կառուցել եւ նպաստել մեր երկրի հզորացմանը: Քաղաքապետը նորապսակ զույգերին եւ քառասնօրյա մանկանը ոսկյա իրեր է նվիրել, որից հետո, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, եկեղեցուց բերված ճրագով նորապսակ զույգերը վառել են Տեառնընդառաջի ավանդական խարույկը եւ ցատկել վրայով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր