211652_close_icon
views-count5069 դիտում article-date 17:34 13-02-2018

Շատ մեծ ափսոսանքով և անմոռանալի ու վառ հիշողություններով կհեռանամ Հայաստանից. Իվան Վոլինկին

2018 թվականի մարտի 22-ի լրանում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման ժամկետը։ Դեսպան Իվան Վոլինկինը [url=https://armenpress.am/arm/news/922503/despan-volinkiny-mets-apsosanqov-e-avartelu-ir-araqelutyuny.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում ասել է, որ այս 5 տարիների ընթացքում ներդրել է իր ներուժը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար։ «Անկեղծ ասած՝ ես շատ երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռվել աշխատել Հայաստանում, որտեղ հիանալի մարդիկ են ապրում։ Ես շատ մեծ ափսոսանքով կհեռանամ, բայց միևնույն ժամանակ՝ անմոռանալի և վառ հիշողություններով»,- ընդգծել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Նմանատիպ նյութեր