հիմնական կայք
Լրահոս

Մոլդովայում արգելվեցին ռուսական լրատվական հաղորդումները

Մոլդովայում արգելվեցին ռուսական լրատվական հաղորդումները Մոլդովայում երեկվանից ուժի մեջ է մտել ռուսաստանյան լրատվական հաղորդումների արգելման մասին օրենքը: Հաղորդում է «Ազատությունը»:

Օրենքը արգելում է Մոլդովայի տարածքում հեռարձակել ռազմական կամ քաղաքական այն հեռուստատեսային և ռադիո հաղորդումները, որոնք պատրաստված են Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան չվավերացրած երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

Ռուսաստանից ժամանցային և այլ հաղորդումների վերահեռարձակումը Մոլդովայում նույնպես արգելված է:

Փետրվարի 10-ին Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն ստորագրել է օրենքը, որը երկու անգամ նախագահի կողմից ետ է ուղարկվել: Դրանից հետո Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է նախագահին պաշտոնից և լիազորել խորհրդարանի խոսնակին ստորագրել օրենքը:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք