211652_close_icon
views-count2315 դիտում article-date 18:58 13-02-2018

Կամավոր հանձնել է զոհված հոր զինամթերքը

Ոստիկանության Թալինի բաժնի բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 14.40-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արմեն Բ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 1 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի փամփշտատուփ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և հայտնել, որ նշվածը գտել է փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, իր հայրական տանը կից օժանդակ շինությունը քանդելիս, և դրանք պատկանել են Արցախյան ազատամարտում զոհված հորը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր