211652_close_icon
views-count5315 դիտում article-date 13:33 13-02-2018

Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Պոլիսը. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել

Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից ստիպողաբար հրաժարված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել: «Ակօս»-ի փոխանցմամբ՝ նամակում Բեքչյանը խոստովանում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնելու օրվանից չեն ստեղծվել այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար: «Կարիք չեմ զգում ներկայացնելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակները. այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ո՛չ հիշել, ո՛չ հիշեցնել»,- նամակում գրել է Բեքչյանը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները վայրկյան առաջ եկած դեպքեր չեն: «Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության»,- նշել է Բեքչյանը՝ հույս հայտնելով, որ կատարվածը հայ համայնքի համար դաս կլինի: Եզրափակելով նամակը՝ նա հայտնել է, որ ստիպված լքում է Ստամբուլը: «Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Ստամբուլը, ուր երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար»,- գրել է Բեքչյանը՝ նշելով, որ այսուհետ իր ժամանակը կանցկացնի` աղոթելով արդեն երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի, ինչպես նաև կրոնական իր եղբայրների համար:

Նմանատիպ նյութեր