211652_close_icon
views-count93098 դիտում article-date 12:51 13-02-2018

Երևանում ոստիկաններն ու «գաի» ծառայողները հայտնաբերել են BMW X5 մակնիշի «գոլդ» համարանիշներով «ֆռֆռացող» 32-ամյա երիտասարդին, ով կասկածվում է թմրանյութեր վաճառելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով իրացնելով՝ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ոստիկանության Նոր նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված։ Ոստիկանները պարզել են նաև, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և, և Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նա ձեռք է բերել Բագրևանդ թաղամասում։ Երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Բագրևանդ թաղամասից Ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Միլիտոնյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս եղել է BMW X5 մակնիշի 98 VV 999 համարանիշի ավտոմեքենայով։ Պարզվել է, որ խոշոր չափի մարիխուանան Ն. Պողոսյանին վաճառել է Գ. Միլիտոնյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գ. Միլիտոնյանը ձերբակալվել է։ Այսօր՝ փետրվարի 13-ին, գիշերը ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանները Իսակովի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Նորքի Ոստիկանություն են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Գաբրիելյանին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված, 2 հատ կաթուցիչներ՝ մուգ շագանակագույն հետքերով։ Վերջինս Ոստիկանությունում հայտնել է, որ իր մոտ եղածները «Մարիխունա» տեսակի թմրանյութ է, որը գնել է Իսակովի պողոտայում, ոմն Գևորգից։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ոմն Գևորգը հանդիսանում է Գ. Միլիտոնյանը, իսկ Հ. Գաբրիելյանն ու Ն. Պողոսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Հայտնաբերված թմրանյութերը փոխանցվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [b]Կասկածյալ, 32-ամյա Հայկ Գաբրիելյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0775858001518801923310700.png[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր