24824 դիտում
11:53 13-02-2018
Գերմանիայի իշխանություններն արտաքսել են 39-ամյա անբուժելի հիվանդ հայուհու միակ որդուն
Գերմանիայի Միջին Ֆրանկոնիաի Նոուհաուս-ան-դեր-Պեգնից քաղաքի իշխանությունները արտաքսել են քաղաքի փախստականների ճամբարում բնակվող 39-ամյա Գայանեի 18-ամյա որդուն՝ Աշոտին։
Ինչպես հայտնում է germania.one կայքը, հայուհին քաղցկեղով է տառապում, և նրա մարմնի աջ կողմն արդեն ամբողջովին կաթվածահար է եղել։ Կինը չունի իր կողքին որևէ մեկին, ով կարող է օգնել։
Եվ չնայած այդ ողբերգությանը, Բավարիայի կառավարությունը դաժան է վարվել հայուհու հետ։ Այս տարվա հունվարի կեսերին ոստիկանները կեսգիշերին ներխուժել են սենյակ և Աշոտին տարել։ Որդին մոր միակ հենարանն էր։ Դրանից հետո Գայանեն չի տեսել իր նրան։ Ներկա պահին կնոջ հետ հեռախոսակապով կարող են շփվել միայն հարազատները։
Միջին Ֆրանկոֆոնիայի միգրացիոն կենտրոնական գերատեսչությունում ասել են, որ որոշակի հանգամանքները կարող են խոչընդոտել 18-ամյա տղայի արտաքսմանը, սակայն տեղի իշխանությունները պնդում են, որ արտաքսման պահին իրենք չեն իմացել, որ կինը մահամերձ է։
Այդուհանդերձ, Աշոտն էլ պնդում է, որ դա սուտ է, և իշխանություններն իմացել են այդ մասին. այդ են վկայում գերատեսչությանը փոխանցված մոր բժշկական հետազոտության փաստաթղթերը, որոնցում նշված է, որ Գայանեի վիճակը ծայրահեղ ծանր է։
Նմանատիպ նյութեր
33783 դիտում
12:15 19-04-2020
Ահազանգ՝ փաստաբանից. դատավոր Աննա Դանիբեկյանը խոշտանգում է իմ պաշտպանյալին, ով անբուժելի հիվանդ է
829 դիտում
11:07 26-03-2023
Գերմանիայի արտգործնախարարը մտադիր է արտաքսել 30 ռուս դիվանագետների
Այս բաժնից
601 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
499 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները