հիմնական կայք
Լրահոս

Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»

Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետևաբար.

«Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետևաբար, լեգիտիմ համարվել»:

Հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել են միայն փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաև կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ՀՀ նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել:

Հավանաբար չի ցանկացել: Բայց Արմեն Սարգսյանն ավելի ուշ չի բացառել իր հանդիպումները ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ ավելի ուշ հանդիպումը տեղի կունենա, այս և այլ հարցերը պարզելու համար «Ժողովուրդ» թերթը զրուցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:

«Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ինձ համար նորություն է նրա ասածը, և որևէ բան չեմ կարող ասել: Նման ինֆորմացիա չկա էլ, որ պետք է հանդիպեն: Որքանով հասկանում եմ` նա իր ցանկության մասին է հայտնել»,- ասել է Զուրաբյանը:

Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասել է, թե իր գնահատականները շատ հարցերում տարբերվում էին ՀԱԿ-ի գնահատականներից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք