211652_close_icon
views-count7727 դիտում article-date 09:08 13-02-2018

Ինչքան կաշառք է ստացել «Վանաձորի» բանտապետը. նախաքննության տվյալները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գևորգ Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գևորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին և այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, ի վերջո, ինչքան գումար է վերցրել ՔԿՀ նախկին պետը, ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` ՔԿՀ 2 դատապարտյալների օգտին գործողություններ կատարելու համար նրանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր