211652_close_icon
views-count16575 դիտում article-date 23:55 12-02-2018

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող Airbus A321-ը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում ՝ RBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan հրատապ ազդանշան է ուղարկել: Խոսքը վթարային իրավիճակի մասին է, որտեղ անհապաղ օգնություն չի պահանջվում: Օդաչուները հաղորդել են վառելիքի պակասի մասին, դրա համար դիսպետչերները ինքնաթիռի վայրէջքի համար արտահերթ մուտք են ապահովել: Ըստ հեռուստաալիքի՝ ուղևորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:

Նմանատիպ նյութեր