հիմնական կայք
Լրահոս

Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան

Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:


Աղբյուրը հայտնում է, որ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել է տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին այսօր՝ փետրվարի 12-ին, ձերբակալել են Կիևի ռեստորաններից մեկում:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր քաղաքական գործչի համախոհ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոն «Հենց նոր անհայտ անձինք առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել էր Դերևյանկոն:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք