211652_close_icon
views-count6620 դիտում article-date 19:40 12-02-2018

Լիոնել Մեսին՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, թե ում է համարում «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներ: «Այսօր աշխարհում շատ կան հիանալի խաղացողներ, որոնք կարող են «Ոսկե գնդակը» նվաճել: Վերջին տարիներին միայն երկուսն էին, բայց այժմ Նեյմարը,Մբապեն և Լուիս Սուարեսը կարող են մեր հետ մրցակցել», ասել է Մեսին: Վերջին 10 տարում «Ոսկե գնդակը» 5-ական անգամ նվաճել են Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Նեյմարը երկու անգամ գրավել է երրորդ տեղը՝ 2015 և 2017 թվականներին: Մբապեն և Սուարեսը առաջատար եռյակում տեղ չեն զբաղեցրել:

Նմանատիպ նյութեր