հիմնական կայք
Լրահոս

Պաշտպանության բանակում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

Պաշտպանության բանակում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը Այսօր՝ փետրվարի 12-ին, պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով hյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:


Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք