211652_close_icon
views-count7861 դիտում article-date 18:46 12-02-2018

Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր

Այսօր՝ փետրվարի 12-ին, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի վերաբերյալ հոդվածներ և ռեպորտաժներ պատրաստելու նպատակով Արցախում գտնվող լատվիացի, հունգարացի, ալժիրցի, իտալացի, ռուս և ֆրանսիացի մի խումբ լրագրողներ ու բլոգերներ այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր ու զորամասեր: Զորամասերի մշտական տեղակայման վայրում լրագրողները ներկա են եղել բանակի ուսումնական փուլի մեկնարկին նվիրված հանդիսավոր միտինգին, իսկ առաջնագծում նրանք հետաքրքրվել են օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին ու մարտական հերթապահության կրման ընթացքին: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր