հիմնական կայք
Լրահոս

Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Արցախի Պնախարարի հարցազրույցը. News.am

Հրադադարի ռեժիմը մինչ օրս պահպանվում է զենքի ուժի շնորհիվ. Արցախի Պնախարարի հարցազրույցը. News.am Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի բացառիկ հարցազրույցը NEWS.am գործակալությանը։


Նախօրեին Արցախի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումն է կայացել։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի, սակայն դրա ավարտից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ԶՈՒ զինծառայող է զոհվել։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը շփման գծում։

Ոչ պատերազմի, ոչ խաղաղության, ոչ կայունության, ոչ լարվածութան վիճակ է։ Այդպիսին էր իրավիճակը 2017 թվականին, նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Իսկապես, նախօրեին կայացել է ԵԱՀԿ դիտարկումը, հայտնի է, որ տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Բայց հենց ԵԱՀԿ ներկայացուցիչները լքեցին առաջին գիծը, հակառակորդը սկսեց կրակել։ Դա, ի դեպ, ադրբեջանական կողմի սովորական ձեռագիրն է, եւ ես բազմիցս նման փաստերի մասին հայտնել եմ անձամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին։ Վերջին շրջանում հակառակորդն ավելի շատ հրաձգային զենք է օգտագործում, բայց նախկինում եղել են ականանետերի եւ հրետանու օգտագործման դեպքեր։ Եղել են դեպքեր, երբ դեսպանը շփման գծի ճանապարհին էր, որ հրադադարի խախտումներ են եղել։ Հակառակորդի պահվածքը վկայում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման հայտարարություններն արվում են բացառապես ուշադրություն շեղելու համար։ Ասում են՝ պատրաստ են պահպանել ռեժիմը, իսկ իրականում հակառակն են անում։ Վերջին միջադեպը դրա եւս մեկ վկայությունն է։

Երկար տարիներ խոսվում է Կասպրշիկի թիմի ընդլայնման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին։ Եթե երկրորդ հարցում առկա է Ադրբեջանի ակնհայտ հակազդեցությունը, առաջինի դեպքում, թերեւս, որոշակի տեղաշարժեր կան։ Ձեր կարծիքով, գործնականում Կասպրշիկի թիմի ընդլայնումը գործուն արդյունքներ կտա՞։

Իհարկե, որոշակի առումով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման անհրաժեշտություն կա. ավելի շատ դաշտային օգնականներ՝ դիտարկման եւ վերահսկման ավելի մեծ հնարավորություններ։ Բայց այդ հարցում խոսքը ոչ այնքան անձնակազմի թվաքանակի ընդլայման մասին է, որքան վստահության մթնոլորտ ստեղծելուն ուղղված Բաքվի կամքի դրսեւորման։ Իսկապես այնտեղ ուզո՞ւմ են։ Եթե ուզենան, պետք է կամք դրսեւորեն եւ համաձայնեն անձնակազմի ընդլայնմանը։ Մեր կողմից վստահության մթնոլորտի ստեղծման, լարվածության նվազման կամք միշտ է դրսեւորվել։ Ադրբեջանական կողմից էլ իրականացվում են տեսադիտարկման համակարգի ներդրման աշխատանքներ։ Ոչ այնպիսի ծավալներով, որքան մեզ մոտ, բայց դա էլ բավարար է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ընթացքում մենք ներկայացրել ենք տեսադիտարկման մեր համակարգի հնարավորությունները եւ ռեժիմի իրական խախտողի մասին տեղեկությունները։ Մենք նախկինում էլ միշտ պատրաստակամություն ենք հայտնել աջակցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը։ Որպես Արցախի պաշտպանության նախարար եւ Պաշտպանության բանակի հրամանատար, ես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ ասել եմ այդ մասին, եւ մնում եմ իմ կարծիքին։ Պարոն դեսպանը համաձայն է, որ մեխանիզմներն անհրաժեշտ է ներդնել։ Թե որքանով հնարավոր կլինի հասնել երկու հարցերի կատարմանը, ցույց կտա ժամանակը։

Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք