211652_close_icon
views-count6288 դիտում article-date 18:14 12-02-2018

Անտոնիո Կոնտե. Չեմ կարողանում ղեկավարությանը համոզել խաղացողներ գնել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է իր աշխատանքին: «Սովորաբար ես խաղացողներից առավելագույնն եմ քաղում: Եթե նախկինում ֆուտբոլիստը խաղում էր 10-ից 6, ապա իմ օրոք կխաղա 8-ի, եթե նախկինում խաղում էր 10-ից 8, ապա իմ օրոք կխաղա 10-ի: Իմ խնդիրն է փորձել բարելավել ֆուտբոլիստների խաղը բոլոր ասպեկտներում: Դա վերաբերում է նաև նրանց ցանկությանը, հաղթանակի կամքին, հոգեբանությանը, ինչպես նաև՝ տակտիկական պատրաստվածությանը: Հենց դրանում է կայանում իմ խնդիրը և ես դրանում վատը չեմ: Իսկ երբ խոսքը գնումէ տրանսֆերների մասին, ապա ես այստեղ սովորելու բան ունեմ: Ես շատ վատ եմ կարողանում ղեկավարությանը համոզել նոր խաղացողներ գնել: Դա ես պետք է սովորեմ այն մարզիչների մոտ, որոնց հաջողվում է խոշոր գնումներ անել: Իհարկե, կարելի է նաև դադարել իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների խաղը բարելավել, դա էլ է տարբերակ», ասել է Կոնտեն:

Նմանատիպ նյութեր