211652_close_icon
views-count15212 դիտում article-date 16:09 12-02-2018

Հայտնաբերվել են Մերձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի 2 «սև արկղերը». դրանք վնասված են

Փրկարարները հայտնաբերել են Մերձմոսկվայում նախօրեին կործանված ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռի 2 «սև արկղերը», հայտնում է Tass-ը։ Տեղեկությունը Tass-ին հաստատել են Միջպետական ավիացիոն կոմիտեից։ «Դեպքի վայրում գտնվել են խոսքային ու պարամետրային ձայնագրիչները»,-հայտնել են կոմիտեում։ Արկղերը, սակայն, լրջորեն վնասված են, սակայն ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի վերծանել դրանք։ «Արկղերը կբացվեն անմիջապես լաբորատորիա հասցնելուց հետո»,-հավելել են կոմիտեում։

Նմանատիպ նյութեր