211652_close_icon
views-count18031 դիտում article-date 12:38 12-02-2018

Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ «հայ դիվերսանտները» սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին` Ղազախի շրջանում, հայկական զինված ուժերի «ՈւԱԶ» է ոչնչացվել: «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտները ո՞ւր են»,-ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/arcrun]էջում [/url]գրել է Ա. Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե հայկական ԶՈՒ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Հրապարակել է ինչ-որ տեսանյութ, թե ինչպես է այրվում սպիտակ գույնի ավտոմեքենա։ Բացի այրվող ավտոմեքենայից, սակայն, որևէ զինվորական չի նկատվում։

Նմանատիպ նյութեր