211652_close_icon
views-count6062 դիտում article-date 11:17 12-02-2018

Արամ Աթեշյանը եկեղեցուց դուրս է հանել իրեն բոյկոտող պոլսահայ կնոջը. վերջինիս ձերբակալել են, հետո բաց թողել

Պոլսի Ֆերիքիոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայ Բեսսե Քաբաքը բոյկոտել է Հայոց պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ Աթեշյանի եկեղեցական քարոզը, ինչի պատճառով նախ դուրս է հրավիրվել եկեղեցուց, իսկ հետո նրան ձերբակալել են: Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, կինը տարվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից նրան բաց են թողել միայն Աթեշյանի քարոզի ավարտից մոտ 1 ժամ անց: Բաժանմունքում եղած ժամանակ ոստիկանները Քաբաքին հեգնել են՝ ասելով՝ «Դուք մեր հյուրն եք»: Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրապարակված նամակից հետո եկեղեցական նիստ էր գումարվել, որի ժամանակ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ էր վերանշանակվել Արամ Աթեշյանը, իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Սահակ եպիսկոպոս Մաշալյանին բանավոր կերպով հայտնել էր հրաժարական տալու իր մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր