12955 դիտում
23:22 11-02-2018
Սիրիական ՀՕՈՒ-ի կողմից խոցված իսրայելական կործանիչի անկման տեսագրությունը հայտնվել է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրիայում ահաբեկիչների գործողությունները լուսաբանող Telegram-Directorate 4 հեռուստաալիքը հրապարակել է սիրիական հակաօդային ուժերի կողմից խոցված իսրայելական F-16 կործանիչի վայր ընկնելու տեսագրությունը:
Իսրայելի Պաշտպանության բանակ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հաստատել է, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական «երկիր-օդ» կարգի հրթիռի կողմից:
Փետրվարի 10-ին իսրեյալական կործանիչներին հարվածել էին խորհրդային և ռուսական արտադրության C-200 և «Բուկ» հրթիռային համալիներից:
Խփված F-16-ը ընկել է Իսրայելի հյուսիսում: Երկու օդաչուներն էլ կատապուլտի են դիմել և ողջ մնացել. նրանցից մեկը ծանր վնասվածք է ստացել, երկրորդը՝ թեթև:
Իսրայելական ռազմական օդուժը Սիրիայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները գրոհել էր այն բանից հետո, երբ Սիիայից հրեական պետության տարածք էր մտել իրանական անօդաչու թռչող սարքը: Իսրայելը հայտարարել էր, հարվածները հասցվել են այն օբյեկտներին, որոնք օգտագործում են իրանական ուժայինները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
19:44 19-04-2014
Համացանցում է հայտնվել Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների մասին հերթական տեսագրությունը. տեսանյութ
10496 դիտում
10:35 17-11-2014
Համացանցում է հայտնվել Ուկրաինայում խփված Boeing-777-ի տեսագրությունը. տեսանյութ
3918 դիտում
19:13 22-08-2015
Համացանցում հայտնվել է Անգլիայում ինքնաթիռի աղետի տեսագրությունը. տեսանյութ
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը