211652_close_icon
views-count5990 դիտում article-date 23:01 11-02-2018

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Դին Լիժենն է

Կայացավ շախմատի հավակնորդների մրցաշարի (մարտի 10-28, Բեռլին) վիճակահանությունը: Մեկնարկային տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաև. Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգերը: Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի Մագնուս Կարլսենին:

Նմանատիպ նյութեր