4626 դիտում
18:59 11-02-2018
Արթուր Աբրահամ. Հաջորդ մենամարտս կկայանա ապրիլի 28-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը անձնական գործերով եկել է Երևան և այստեղ կմնա մեկ շաբաթ:
Անվանի բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աբրահամը հայտնեց. «Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել:
Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»:
38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.
«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - ասաց «Արթուր Արքան»:
Նմանատիպ նյութեր
5193 դիտում
12:01 03-05-2014
Այսօր կկայանա Արթուր Աբրահամ – Նիկոլա Սյելկոչա մենամարտը. ֆոտոշարք
2179 դիտում
17:30 07-10-2015
Հանովերում կկայանա Արթուր Աբրահամ- Մարտին Մյուրեյ մրցամարտը
638 դիտում
20:20 16-04-2015
Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Վիեննայում` ապրիլի 22-23-ին
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող