211652_close_icon
views-count8941 դիտում article-date 12:48 11-02-2018

Դուբայում տեղի կունենա աշխարհի ամենաբարձր հյուրանոցի բացումը

Դուբայում պատրաստվում են կառուցել հյուրանոցային համալիր, որն իր բարձրությամբ կգերազանցի աշխարհում ամենաբարձրը համարվող հյուրանոցին։ Այդ մասին հայտնում է Khaleej Times թերթը։ Մինչ այս, ռեկորդը պատկանում էր Դուբայում կառուցված JW Marriott Marquis հյուրանոցային համալիրին։ 72 հարկից բաղկացած յուրաքանչյուր շինության բարձրությունը կազմում է 355 մետր։ Նոր ռեկորդակիրը՝ Gevora հյուրանոցային համալիրը, կառուցվելու է Դուբայի Sheikh Zayed Road կենտրոնական մասում։ Նրա բարձրությունը կազմելու է 356 մետր, բաղկացած կլինի 75 հարկից։

Նմանատիպ նյութեր