211652_close_icon
views-count4867 դիտում article-date 21:54 10-02-2018

Մեքսիկական թմրակարտելի պարագլուխ Z-43-ը ձերբակալվել է

Մեքսիկայում ձերբակալվել է «Լոս-Սետաս» թմրակարտելի ենթադրյալ պարագլուխ Խոսե Մարիա Գիսար Վալենսիան՝ Z-43 մականվամբ, հաղորդում է euronews-ը: Z-43-ը ձերբակալվել էր ծովային հետևակի գործողության արդյունքում: ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլար էին առաջարկում նրան բռնելու համար: «Լոս-Սետաս» կարտելը վերահսկում է երկրի նահանգների մեծ մասում և Մեխիկո դաշնային շրջանում գործող քրեական խմբավորումներին: «Լոս-Սետասի» նախկին պարագլուխը սպանվել է 2012-ին ծովային հետևակի հետ փոխհրաձգության հետևանքով:

Նմանատիպ նյութեր