հիմնական կայք
Լրահոս

Էմմա Սապունջյանը՝ «SOS. փրկեք մեր հոգիները» ֆիլմի, անձնական կյանքի մասին և ոչ միայն

Էմմա Սապունջյանը՝ «SOS. փրկեք մեր հոգիները» ֆիլմի, անձնական կյանքի մասին և ոչ միայն 2018-ի ամենաքննարկված սերիալը շուտով կստանա իր հանգուցալուծումը:Հունվարի 8-ից «Արմենիա Պրեմիումի» եթերում մեկնարկել է՝ «SOS. Փրկեք մեր հոգիները» ֆիլմը, որը իր սյուժեով տարբերվում է հայկական այլ սերիալներից: Ներկայացնում ենք սերիալի գլխավոր դերակատարներից Էմմա Սապունջյանին, ով մարմնավորում է Էմմիի կերպարը:


EXKLUSIVElife.com-ը վերցրել է բացառիկ հարցազրույց՝ Էմմա Սապունջյանից, ով խոսել է իր ստեղծագործական կյանքի, «SOS. Փրկեք մեր հոգիները» ֆիլմի և սպասելիք նորությունների մասին:



Էմմային մանկուց միշտ գրավել է երկու մասնագիտություն՝ օդաչուի և դերասանի, բայց ավելի հասուն տարիքում նա հասկացել է, որ օդաչու դառնալն այդքան էլ ռեալ չէ, և բնականաբար, երբ ժամանակը եկավ մասնագիտություն ընտրելուն, Էմմին առանց մեկ վայրկյան մտածելու որոշեց դերասանի մասնագիտությունը։

«Քննություններին բարձր բալեր հավաքելու շնորհիվ անվճար ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ընդունվելուց հետո միայն հասկացա, որ սա ոչ թե մասնագիտություն է, այլ մի ուրիշ աշխարհ։ Բնականաբա,ր դժվար պահեր շատ֊շատ են եղել, նույնիսկ եղան մարդիկ, ովքեր փորձում էին խոչընդոտել իմ ճանապարհին, բայց այդ փորձերը ապարդյուն էին։ Չնայած այդ ամենին, ես երբեք չեմ մտածել, որ սխալ ընտրություն եմ կատարել։

Ինստիտուտում սովորելու տարիներին մասնակցել եմ շատ ու շատ քաստինգների և խաղացել եմ միայն էպիզոդիկ դերեր։ Միայն ավարտելուց հետո ինձ նկատեցին և հրավիրեցին նկարահանվելու «Սահմանին 2» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում եմ համեստ աղջկա դերը , որը սպասում է իր զինվորի վերադարձին։ Այնուհետև նկարահանվել եմ «Միլիոնը թակարդում» 25 մասից բաղկացած հեռուստասերիալում, որտեղ ինձ էր տրված Կառայի դերը, նա որբ էր և թմրամոլ ։ Իսկ վերջին հեռուստասերիալը, որտեղ նկարահանվել եմ, «SOS: Փրկեք մեր հոգիներն» է ։Այստեղ հանդես եմ գալիս Էմմիի կերպարով»։



-Էմմա,«SOS: Փրկեք մեր հոգիներն» մեծ քննարկումների կենտրոնում է, քանի որ այն առաջինն է իր տեսակի մեջ՝ միստիկ թրիլլեր է, և արդեն իսկ բավականին սիրվել է հեռուստադիտողների կողմից, ինչպե՞ս եղավ, որ նկարահանվեցիք այս նախագծում։

«Ինձ անչափ հաճելի է, որ ես ևս ներգրավված եմ այս սերիալում, քանի որ աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ։ Թե դերասանները, թե նկարահանող անձնակազմը շատ լուրջ էին վերաբերվում աշխատանքին։ Չնայած ցուրտ պայմաններին, նկարահանումները անցնում էին շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում, ինչը ինձ համար, որպես սկսնակ դերասանի, շատ կարևոր էր։ Ինչպես նշեցի, նկարահանվել եմ «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալում, որի ռեժիսորը, ինչպես և «SOS: Փրկեք մեր հոգիներն», Հարութ Շատյանն է։ Հենց նրանից էլ առաջարկ ստացա՝ մարմնավորելու Էմմի կերպարը, ինչի համար, կրկնում եմ, անչափ ուրախ եմ»։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք