211652_close_icon
views-count14082 դիտում article-date 21:17 07-02-2018

Forbes-ը հայտնել է ամենահարուստ կրիպտոարժութային միլիարդատիրոջ անունը

Ripple կրիպտոարժույթի ծառայության նախկին գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը դարձել է ամենահարուստ գործարարը, ով հարստացել է կրիպտոարժութային գործարքների շնորհիվ: Այդ մասին հայտնում է [url=https://www.forbes.com/sites/laurashin/2018/02/07/ripple-chris-larsen-xrp-crypto-cryptocurrency/#1aed1dc5e030]Forbes[/url]-ը: «Forbes-ի կողմից կազմված՝ կրիպտոարժույթային գործարքների շնորհիվ հարստացած գործարարների առաջին ցանկում առաջին տեղում է հայտնվել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատեր, Ripple ծառայության գլխավոր տնօրեն Քրիս Լարսենը՝ 7,5-8 միլիարդ դոլար կարողությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջոզեֆ Լավինը, ով օգնել է հիմնել Ethereum կրիպտոարժույթը: Երրորդ տեղում է Binance կրիպտոարժույթային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն: Թայլեր և Քեմերոն Ուինքլվոս եղբայրները, որոնք 2008 թվականին դատարանի միջոցով 65 միլիոն դոլար են ստացել Մարկ Ցուկերբերգից, զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը, նրանց կարողությունը գնահատվում է 0,9-1,1 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր