211652_close_icon
views-count6876 դիտում article-date 20:53 07-02-2018

Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և լավ հարևանը. ՌԴ պետդումայի նախագահ

Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և լավ հարևանը: Այդ մասին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ»,- ասել է ռուս պաշտոնյան: Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովը վստահությամբ նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանալու են տարեցտարի:

Նմանատիպ նյութեր