211652_close_icon
views-count3985 դիտում article-date 19:17 07-02-2018

Մինսկի խմբի համանախագահները Բաքվում սկսել են բանակցությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին՝ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Միջնորդները հանդիպելու են նաև Ադրբեջանի արտգործնախարարին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087067/]Հիշեցնենք[/url], որ Հունվարի 18-ին միջնորդները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Լեհաստանի Կրակով քաղաքում: Հանդիպման ժամանակ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Այս մասին համանախագահները [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/19/1087094/]հայտարարություն[/url] էին տարածել: Նշենք, նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը ժամանելու են Երևան, այնուհետև՝ Արցախ:

Նմանատիպ նյութեր