211652_close_icon
views-count5128 դիտում article-date 19:35 04-02-2018

Իրանի նախագահը Վաշինգթոնին մեղադրել է «անամոթ կեղծավորության» մեջ

ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինան հակասում է ամերիկյան իշխանությունների հռչակած դիրքորոշմանը՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման և խաղաղ համագոյակցության անհրաժեշտության հարցերում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը համարում է մարդկության դեմ հանցագործությու և ակտիվորեն հակազդում է աշխարհում միջուկային զենքի տարածմանը: Բայց միևնույն ժամանակ Վաշինգթոնը սադրում է սպառազինությունների մրցավազք, արդիականացնում է սեփական միջուկային զինանոցը և պատրաստ է այն կիրառել հակառակորդների դեմ: «Միթե՞ նման հանգամանքներում երկիրը կարող է հայտարարել, որ այժմ ժամանակն է խաղաղության, բարեկամության և խաղաղ համագոյակցության, այդ իսկ պատճառով պաշտպանության ուժերի կարիք չի լինի», նշել է Ռոուհանին՝ ընդգծելով «անամոթ կեղծավորությունը», որով Վաշինգթոնը միջուկային զենքով սպառնում է Մոսկվային: Փետրվարի 2-ին Պենտագոնը հրապարակեց միջուկային նոր դոկտրինան, որտեղ հնարավոր են համարում միջուկային զենքի կիրառումը՝ ոչ միջուկային հարձակումից պաշտպանվելու համար: ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքների թվում նշվել են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:

Նմանատիպ նյութեր