211652_close_icon
views-count6149 դիտում article-date 21:41 04-02-2018

Իրանում 2 տոննայից ավելի թմրանյութ է առգրավվել

Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգում այդ երկրի հետախուզության նախարարության հատուկ ստորաբաժանումները հայտնաբերել և առգրավել են մեծ քանակի թմրանյութ, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Առգրավվածի ընդհանուր քաշը կազմում է 2869 կգ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Չի նշվում, սակայն, թե ինչ տեսակի թմրանյութ է առգրավվել։ Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։

Նմանատիպ նյութեր