211652_close_icon
views-count2998 դիտում article-date 13:57 04-02-2018

ՊԱԳԿ-ն Պաղեստինին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ բոլոր տեսակի հարաբերությունները

Միջազգային կարգավիճակ ունեցող Պաղեստինի ազատագրման հարցերով գործադիր կոմիտեն կոչ է արել պաղեստինյան ղեկավարությանը դադարեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարությունը կոմիտեն տարածել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի գլխավորությամբ նիստի արդյունքների ամփոփումից հետո։ Բացի այդ, կոմիտեն հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի խորհրդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Միջազգային քրեական դատարանին, որպեսզի վիճարկի Իսրայելի գործողությունները և հետաքննություն սկսի, այսպես կոչված, «իսրայելական բնակավայրերի», ռասսայական խտրականության, Հորդանանի երկայնքով և Խևրոնից դեպի հարավ «ռասսայական մաքրման» առնչությամբ։ Հիշեցնենք, որ 2017թ-ի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը կտեղափոխվի Թել-Ավիվից Երուսաղեմ։

Նմանատիպ նյութեր