211652_close_icon
views-count2928 դիտում article-date 12:44 04-02-2018

Աֆղանստանի ուժայինները 1 օրում առնվազն 100 իսլամիստ գրոհայինների են ոչնչացրել

Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրած օպերացիաների արդյունքում ոչնչացրել են ավելի քան 100 գրոհայինների։ Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի քարտուղար Դավլաթ Վազիրիին, փոխանցում է ria.ru-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայինները օպերացիաներ են անցկացրել Ֆարիաբ, Կանդահար, Ղազնի, Նանգարհար, Վարդաք և Լոհար նահանգներում։ Առգրավված է նաև մեծ քանակութամբ զենք ու զինամթերք։ Չի հաղորդվում, սակայն, ուժայինների կորուստների մասին։

Նմանատիպ նյութեր