211652_close_icon
views-count16165 դիտում article-date 12:01 04-02-2018

NASA-ն հրապարակել է Մարսի համայնապատկերի բացառիկ լուսանկարներից կազմված տեսանյութ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ NASA-ն, Curiosity շարժական լաբորատորիայի միջոցով նոր ու բացառիկ լուսանկարների համադրումից ստացված տեսանյութ է ուղարկել Մարս մոլորակի համայնապատկերից։ Այն կազմվել է 16 կադրերից, որոնք արվել են Վերա Ռուբին լեռնաշղթայից, Գեյլի հրաբխային խառնարանից ոչ հեռու։ Խառնարանը ունի մոտ 3.5-3.8 մլրդ տարվա պատմություն։ Նշենք, որ Curiosity-ն երրորդ սերնդի մարսագնաց է՝ լաբորատորիա։ Այն Մարսի վրա է իջեցվել 2012 թվականի օգոստոսի 6-ին։ Մինչև 2018 թվականի սկիզբը շարժական լաբորատորիան անցել է մոտ 18 կմ տարածություն։ Նպատակն է՝ գտնել կենդանության նշաններ «Կարմիր մոլորակի» վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր