211652_close_icon
views-count16202 դիտում article-date 10:43 04-02-2018

Ստամբուլում թուրքական և ռուսական օդանավերը հազիվ են խուսափել բախումից

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող 737 ուղևորատար օդանավը քիչ է մնացել՝ բախվի գետնից արդեն մի քանի մետր վերև գտնվող թուրքական Pegasus ավիաընկերության Boeing-737 ուղևորատար օդանավին։ Ինչպես հաղորդել է Haberturk հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ։ Ռուսական օդանավը, որը ժամանում էր Մոսկվայից, ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել սահմանված թռիչքուղու վրա և հայտնվել է թուրքական օդանավից ոչ հեռու։ Վերջինի օդաչուն ստիպված է եղել օդանավը կտրուկ աջ թեքել՝ բախումից խուսափելու համար։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ Թուրքական օդանավը թռչում էր Իզմիր։

Նմանատիպ նյութեր