211652_close_icon
views-count6479 դիտում article-date 14:24 02-02-2018

Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից

Սոչիից սիրիական պատվիրակության առաջին խումբը փոխադրող օդանավը փետրվարի 2-ին Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի կայքէջը: Պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով պարբերականին մանրամասներ է փոխանցել դեպքի վերաբերյալ: «Օդանավի վայրէջք կատարելու պահին առաջին հրթիռն ընկավ օդանավից մի քանի մետր այն կողմ, ապա երկու հրթիռներ եւս թիրախ դարձրեցին օդանավը։ Բարեբախտաբար վիրավորներ չեղան: Օդանավն էլ չի վնասվել: Համապատասխան ուժերն անմիջապես տվեցին անհրաժեշտ կարգադրություններ եւ պատվիրակության անդամներն ապահով կերպով դուրս բերեցին օդանավից, այնուհետև նաև օդանավակայանից»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր