211652_close_icon
views-count5069 դիտում article-date 15:36 30-01-2018

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում

Ամառային և ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով նաև տարբեր երկրներից դոպինգ սպաներ են հրավիրվում, որպեսզի Խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման որակն ավելի բարձր լինի: Հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ, համապատասխան, հրավեր-նամակ են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի և այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել: «Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, և մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության և գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որևէ լրացուցիչ հարցի և խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ: Շնորհակալություն ենք հայտնում ՀԱՕԿ-ին, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որ այս հարցում մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեց՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով Անժելա Սահակյանի ճանապարհածախսը Փհենչհան»-ՀԱՕԿ լրատվականին ասաց Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Նմանատիպ նյութեր