211652_close_icon
views-count12541 դիտում article-date 11:32 29-01-2018

Երբ նա հանում է վերնաշապիկը, կանայք խելքահան են լինում. Պուտինի մասին երգի հեղինակն արժանացել է «Գրեմմի» մրցանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ: Ինչպես նշում է Los Angeles Times-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին երգի հեղինակը՝ ամերիկացի Ռենդի Նյումանը, «Պուտին» երգի համար մրցանակի է արժանացել: Լոսանջելեսաբնակ Նյումանը հաղթել է «Լավագույն գործիքավորում» անվանակարգում՝ ստանալով իր կարիերայի ընթացքում 8-րդ «Գրեմմի»-ն: «Նա կարող է վարել ահռելի տրակտոր՝ անցնելով տրանսսիբիրյան հարթավայրով: Նա կարող է ուղեղի ձախ կիսագնդով կառավարել ատոմային ռեակտորը: Իսկ երբ նա հանում է վերնաշապիկը, կանայք խելքահան են լինում: Երբ նա հանում է վերնաշապիկը, նույնիսկ ես եմ ուզում կին լինել»,-նշվում է Պուտինի մասին երգի տեքստում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր