211652_close_icon
views-count7898 դիտում article-date 15:22 28-01-2018

Քաբուլում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 135-ի. տուժել է ավելի քան 235 մարդ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը այսօր՝ հունվարի 28-ին, հասել է 135-ի: Այս մասին հայտնում է TACC-ը: Ըստ տեղեկությունների՝ ևս 235 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/27/1087754/]Հիշեցնենք[/url], որ ավելի վաղ առնվազն 40 մարդ էր զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հնչած ուժգին պայթյունի հետևանքով։ Պայթյունը որոտացել էր Վազիր-Աքբար-Խան թաղամասում, որտեղ գտնվում են արտասահմանյան դիվանագիտական ու կառավարական շենքեր։ Շենքերի մեծ մասին զգալի վնաս է հասցվել։ Տուժածների թիվը գերազանցում էր 110-ը։ Նշվում էր, որ ահաբեկիչները գործի են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Նմանատիպ նյութեր