211652_close_icon
views-count12857 դիտում article-date 22:04 25-01-2018

2 տարի առաջ Երևանում հայտնվեցին նկարազարդված կամարանցումները . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դուրս ես գալիս տանից ու անցնում ծաղկած ծառերով այգու միջով, կամ էլ միանգամից հայտնվում կառամատույցում՝ փոքրիկ նավակների ու ծովի ալիքների կողքին: Ու այս ամենը՝ խորը ձմռանը Երևանում, ուր ոչ մի ծով էլ չկա: Սա հատուկ էֆեկտներով համակարգչային խաղ չէ, այս տպավորությունը ստեղծվում է բնակելի շենքերի նկարազարդ կամարանցումների շնորհիվ: 2015 թվականին Երևանի քաղաքապետարանը քաղաքի համաչափ զարգացման ծրագրով նախատեսեց նաև բնակելի շենքերի բակերի ու կամարանցումների բարեկարգում ու նկարազարդում: Ծրագրի արդյունքում երևանյան շուրջ 110 բակերում հայտնվեցին փողոցային արվեստի այս յուրահատուկ նմուշները: Կամարազարդարումը սկսվել է քաղաքի կենտրոնական մասից։ Առաջին աշխատանքները հայտնվեցին Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան փողոցների շենքերի կամարանցումներում։ «Փողոցային գեղանկարչությունը» այս տարվա ընթացքում տարածվեց նաև Երևանի ծայրամասերում: Երևանում 300 կամարանցում կա, սակայն քաղաքային իշխանությունները դրանցից միայն 130-ն են հարմար համարել նկարազարդման համար: Չեն գեղեցկացվել այն դալանները, որոնք Երևանի խորհրդանիշը համարվող տուֆից են կառուցված: Նկարազարդումից առաջ կամարանցումը նախ վերանորոգում են, այնուհետև նկարիչներին տալիս են խնդիր՝ ներկայացնել կոնկրետ էսքիզներ: Ընտրությունը, թե որը կհայտնվի այս կամ այն կամարանցումի տակ, կատարում է Երևանի գլխավոր դիզայները: Ծրագրի առաջին փուլում նկարներն արել են միայն երիտասարդ, ուսանող նկարիչները, երկրորդ փուլում նրանց միացել են ավագ գործընկերները՝ Երևանին բերելով նոր համ ու հոտ ու այլ մայրաքաղաքներից տարբերվելու ևս մեկ հնարավորություն: [url=https://jam-news.net/?p=80214&lang=hy]JAMNEWS[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր