211652_close_icon
views-count5948 դիտում article-date 17:34 23-01-2018

Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական համաժողովը. Թրամփը մեկնելու է առանց կնոջ

Այսօր Դավոսում բացվել է 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: CNN-ը տեղեկացնում է, որ 71-ամյա ղեկավարին չի ուղեկցելու առաջին տիկին Մելանյա Թրամփը: Աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների, գործարարների, գիտնականների ու հայտնի անձանց մասնակցությամբ համաժողովի կազմակերպիչները հույս ունեն համաձայնության գալ այսօր միջազգային հանրությանն անհանգստացնող մի շարք խնդիրների շուրջ: Խոսքը, մասնավորապես, կլիմայական փոփոխությունների, տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերների, գլոբալ տնտեսական կապերի մասին է: Համաժողովի կարգախոսն է՝ «Ստեղծելով ընդհանուր ապագա պառակտված աշխարհում»: Նշենք, որ Դավոսի 48-րդ համաժողովն անցկացվելու է հունվարի 23-ից 26-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցելու է համաժողովի ամփոփիչ նիստին:

Նմանատիպ նյութեր