211652_close_icon
views-count4162 դիտում article-date 21:44 22-01-2018

Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից

Այսօր դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քվոտաները: Հայաստանը Փհենչհան-2018-ում կունենա երեք դահուկորդ: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք: Եվ, ևս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը: «Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում եւ համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,- ասել է Գագիկ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր