211652_close_icon
views-count3359 դիտում article-date 14:20 22-01-2018

Սեուլում ակտիվիստները հյուսիսկորեացի երգչուհու ներկայությամբ այրել են Կիմ Չեն Ընի պատկերով պաստառը

Հարավային Կորեայում ակտիվիստները հյուսիսկորեական «Մորանբոն» համույթի մենակատարուհի Խեն Սոն Վոլի աչքի առաջ այրելեն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընի դիմանկարը, հաղորդույմ է Interfax-ը։ Ակտիվիստներն այրել են նաև երկու երկրների հաշտության խորհրդանիշը։ Երգչուհու վրա է դրված 2018 թվականին Փհենչհանում Օլիմպիական ձմեռային խաղերի բացման ժամանակ 140 հյուսիսկորեացի մարզիկների հանդես գալու նախապատրաստական ախատանքների պատասխանատվությունը։ Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ։

Նմանատիպ նյութեր