211652_close_icon
views-count5514 դիտում article-date 23:03 21-01-2018

Մարիա Կուրսովա. Բախտը չեմպիոններին է ժպտում

Մարիա Կուրսովան երկրորդ անգամ (առաջին անգամ՝ 2012 թ.) դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն: Այս առաջնությունը երկրորդն էր շախմատիստուհու համար, որը 2011 թվականին ամուսնացավ գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ և սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: [b]- Մարիա, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Այս տիտղոսն, առաջինիհամամատ, ավելի դժվարությա՞մբ տրվեց: [/b] - Շնորհակալություն: Երկու առաջնություններն էլ հեշտ չէին: Այս անգամ խաղս ստացվեց, պարտիաների որակից գոհ եմ: Երբեմն բախտս բերում էր, բայց ինչպես ասում են՝ բախտը չեմպիոններին է ժպտում: [b]- Երկար ժամանակ Աննա Սարգսյանի հետ առաջատարի դիրքում էիք: Ինչպե՞սդասավորվեց նախավերջին տուրի որոշիչ պարտիան ձեր միջև: [/b] - Ամենասկզբից ինձ հաջողվեց առավելություն ստանալ: Խաղը լարված էր, բայց կարողացա գործը հաղթական ավարտին հասցնել: [b]- Դուք և Լիլիթ Գալոյանը, հավաքականում երաշխավորված տեղ ունենալով, վերջին տարիներին հանդես չէիք գալիս Հայաստանի առաջնությունում: Դժվա՞ր էր կենտրոնանալ պայքարի վրա: [/b] - Ինչ-որ չափով՝ այո: Այժմ մենք ստիպված էինք պայքարել ազգային հավաքականի ուղեգրի համար: Կարծում եմ՝ հուզմունքը խանգարեց Լիլիթին խաղալ ամբողջ ուժով: Բացի այդ, մյուս աղջիկները վերջին ժամանակներում սկսել են ավելի ուժեղ խաղ ցուցադրել: Կնշեմ Մարիա Գևորգյանին, Աննա Սարգսյանին և Սիրանուշ Ղուկասյանին: [b]- Ինչպե՞ս եք գնահատում ազգային ֆեդերացիայի՝ հավաքական ձևավորելու նոր սկզբունքը: [/b] - Անձամբ ինձ համար տհաճ անակնկալ էր: Այդ մասին իմացանք դեկտեմբերի վերջին և ժամանակ չունեինք լիարժեք նախապատրաստվելու: Հավաքական ձևավորելու նախկին սկզբունքը պարզ և հստակ էր: Թե ինչպիսի չափանիշներով ֆեդերացիան այժմ կառաջնորդվի, դեռ անհասկանալի է: Սակայն, մյուս շախմատիստների համար հավաքական մտնելու լրացուցիչ հնարավորություն ի հայտ եկավ: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Նմանատիպ նյութեր