211652_close_icon
views-count26471 դիտում article-date 16:36 18-01-2018

Ընտանեկան բռնության զոհ դարձած Մարաշյանների ընտանիքը հայտնվել է անելանելի իրավիճակում. նրանց միակ հույսը իրավապահ կառույցներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս բուռն քննարկումների արժանացավ ընտանեկան բռնությունների թեման, սակայն այն այդպես էլ մնաց քննարկումների փուլում և կոնկրետ լուծումներ չտրվեցին: Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ապրող Մարաշյանների ընտանիքը նույնպես կանգնած է այդ ցավոտ խնդրի առաջ, քանի որ Աննա Մարաշյանի նախկին ամուսինը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում Աննայի և իր 2 երեխաների հասցեին: Երեկ՝ հունվարի 17-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում Ա. Մարաշյանն ասաց. «Այստեղ կարճ ժամանակ է, որ բնակվում ենք: Տուն չունենալու պատճառով որոշեցինք վարձակալենք այս բնակարանը և տեղափոխվենք: Նախկին ամուսնուս՝ Արթուր Ավետիսյանի հետ, ամուսնացել եմ 2005 թվականին և համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք Թամարային և Լիաննային: 2013 թվականին օրինական ճանապարհով ամուսնալուծվել եմ, քանի որ Արթուրը խմիչքի հետ սեր ուներ, գալիս էր և ինձ ու երեխաներին ծեծում, հայհոյում: Եղել են անգամ այնպիսի դեպքեր, երբ ես անգիտակից վիճակում տեղափոխվել եմ հիվանդանոց՝ իր ծեծելու պատճառով և այլն: Իհարկե, այդ մասին տեղյակ եմ պահել իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել, բայց ես հետո իմ բողոքը հետ եմ վերցրել: Դրանից հետո դատարանով որոշվեց երեխաներին հասանելիք ալիմենտի չափը և, որ Արթուրը շաբաթվա մեջ 2 անգամ իրավունք ունի տեսակցել երեխաներին: Նա անգամ չէր գալիս տեսակցության, մի քանի անգամ է երեխաներին տարել իր տուն»։ Երեխաներն էլ ասացին, որ երբ Արթուրը իրենց տանում էր, անմարդկային վերաբերմունք էր ցուցաբերում իրենց հանդեպ և անգամ եղել են դեպքեր, երբ կրակայրիչով իրենց հարվածներ է հասցրել, հայհոյել ու անպատվել կամ սովորեցրել է, որ իրենց մայրն անբարոյական է: Երբ Աննան ամուսնանում է Շանթի հետ, Արթուրը սկսում է հաճախակի, ոչ սթափ վիճակում այցելել Մարաշյանների տուն, անպատվել, կռիվներ սարքել ու հեռանալ, կամ այցելում է երեխաների դպրոց: Մարաշյանների հետ խոսակցության մանրամասները կներկայացնենք տեսանյութում, իսկ այժմ անդրադառնանք նրանց խնդրանքին: Չնայած վարձակալությամբ, սակայն ընտանեկան ջերմ մթնոլորոտում ապրող ընտանիքն այսօր միայն մեկ բան է ուզում, որ իրավապահ կառույցները հետևողական լինեն Արթուրի նկատմամբ, ջրի երես դուրս գան բոլոր նրա կողմից կատարված կեղծարարությունները, իրենց նկատմամբ ոտնձգությունները, և նա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, որպեսզի իրենք ապրեն հաշտ ու խաղաղ, անհոգ ու երջանիկ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր