211652_close_icon
views-count21591 դիտում article-date 17:08 18-01-2018

Ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ

Կառավարության նիստում այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը: Բացի այդ նա ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ներմուծումը ՀՀ: Այսպիսով` ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

Նմանատիպ նյութեր