211652_close_icon
views-count7331 դիտում article-date 12:53 18-01-2018

Ղազախստանում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղազախստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 52 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում՝ Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին, տեղի ժամանակով ժամը 10:30-ին: Ղազախստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեի փոխանցմամբ՝ 5 մարդու հաջողվել է փրկել, նրանց հոսպիտալացրել են։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր