211652_close_icon
views-count8332 դիտում article-date 10:01 18-01-2018

Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարա­րության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում: Մասնավորապես, ըստ լուրերի՝ այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա. ձևակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատա­կիցը նրա հարսն է: Ի պատասխան «ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարու­թյունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է: «Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակերպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպու­թյուններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որևէ մեկի վերաբերյալ դեռևս որևէ դրական որոշում չի կայացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր